Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Առկա է ռուս-ամերիկյան դիրքորոշումների առաջին մերձեցումը

 Առկա է ռուս-ամերիկյան դիրքորոշումների առաջին մերձեցումը
17.03.2025 | 13:05

Թրամփի հատուկ ներկայացուցիչ Վիտկոֆի և Պուտինի հանդիպումից հետո երեք հայտարարություն, որն արժանի է ուշադրության:

Առաջին. Ուկրաինայի հետ բանակցությունները դրական միտում են ցույց տալիս՝ շուտով կնքվելիք խաղաղության համաձայնագրի հույսով, ասում է Վիտկոֆը:

Երկրորդ. Ուկրաինայի հարցով շփումների շրջանակներում քննարկվում է «Սև ծովի վերաբերյալ պոտենցիալ համաձայնագիրը» և ռուսներով բնակեցված տարածքների խնդիրը:

Երրորդ. Վիտկոֆն ասել է, որ տեսնում է Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումը ուկրաինական կարգավորման հարցում: Նա հերքել է ենթադրյալ ոչ անկեղծության մասին պնդումները, որ արվում են Եվրոպայում:

«Ցավում եմ, երբ մարդիկ նման գնահատականներ են տալիս՝ չունենալով առաջին ձեռքից անհրաժեշտ տեղեկություններ»:

Այս հայտարարությունները հիմք են տալիս ասելու, որ առկա է ռուս-ամերիկյան դիրքորոշումների առաջին մերձեցումը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3262

Մեկնաբանություններ